Artsakhpress

Քաղաքական

ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում քննարկել է Արցախին աջակցելուն ուղղված ծրագրերը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում քննարկել է Արցախին աջակցելուն ուղղված ծրագրերը

ԼՂՀ ԱԺ նախագահը Փարիզում քննարկել է Արցախին աջակցելուն ուղղված ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին եւ նախագծերին:

Արցախի խորհրդարանի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության եւ նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» եւ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը եւ գալիք տարում  դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին եւ սպասվող զարգացումներին:

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ընդլայնված կազմով հանդիպումը «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ:

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներից հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, շրջանային խորհուրդների անդամներ, Իլ դէ Ֆրանս  շրջանի իշխանության ներկայացուցիչներ:

Բարեկամության շրջանակների ղեկավարներ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հաջորդ տարվա աշխատանքների ցանկը, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության միջոցով հստակեցվել են տնտեսական, սոցիալական եւ մշակութային համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածությունները:

ԱԺ նախագահի աշխատանքային այցի եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն ու ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search