«London Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները:
«ՖԻԴԵ Օփեն»․ 7-րդ տուրն առանց պարտության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարին մասնակցող մեր 3 շախմատիստները` Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը, այս տուրում հաղթանակներ են տոնել, փոխանցում է Panorama.am-ը:
Նախավերջին տուրից առաջ Հրանտ Մելքումյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և Էթիեն Բաքրոյի հետ միասին կիսում է 2-3-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Արավինդ Չիտամբարամը: Վերջինս 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը` 4.5: