Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի «սեւ ցուցակին» ավելացել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար քրեական պատասխանատվությունը

Ադրբեջանի իշխանությունները որոշել են նոր մակարդակի հասնել եւ Լեռնային Ղարաբաղ արտասահմանցիների այցելությունների համար քրեական պատասխանատվություն ներդնել:

Ադրբեջանի «սեւ ցուցակին» ավելացել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար քրեական պատասխանատվությունը

Ադրբեջանի «սեւ ցուցակին» ավելացել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար քրեական պատասխանատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ-ն հայտնում է, որ երկրի գլխավոր դատախազությունը ձգտում է հասնել Ալեքսանդր Լապշինի հանձնմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ներկայումս նա ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողից: Նրան հետախուզելու պատճառը 2011 եւ 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունն է եւ բլոգում գրառումները, փոխանցում է NEWS.am-ը:
Համացանցում Ալեքսանդր Լապշինի գրառումներից ակնհայտ է, որ պատմությունը մի քանի տարի առաջ է սկսվել:

Մեջբերում Ա. Լապշինի գրառումից. «Ինձ համար սեւ ցուցակ «այդ ցավալի ճանապարհը» սկսվեց զվարճալի երկխոսությունից, որը 2 ամիս առաջ է տեղի ունեցել: Անանուն բարոյախոսն ինձ գրում էր, որ եթե անհապաղ չհեռացնեմ հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի մասին գրառումները, ապա ինձ անմիջապես կընդգրկեն Ադրբեջանում նոն գրատա համարվող անձանց ցուցակում: Պատասխանեցի, որ ոչ մի բան չեմ ջնջի, եւ որ բոլոր իրենց ցուցակներն անհեթեություն եւ անեկդոտ են, քանի դեռ դատարանի որոշում եւ ապացույցներ չկան: Նա պատասխանեց, որ չի պատրաստվում որեւէ բան ապացուցել եւ մեկ րոպեում ինձ ցուցակի մեջ կմտցնի: Պատասխանեցի, որ պատրաստ եմ այդ խաղը խաղալ եւ Ադրբեջանի ԿԳԲ-ին թեստավորել: Նրա՝ դուք մեզ թերագնահատում եք  գրառմանը պատասխանեցի՝ ամենեւին, ես ձեզ ԳԵՐԱգնահատում եմ, եթե հաշվի առնենք 1992-1994 թվականների ձեր «հաջողությունները», չնայած կենդանի ուժի եւ տեխնիկայի վիթխարի գերազանցությանը: Պատասխանեց, թե հայերին Ռուսաստանն է օգնել: Ես էլ գրեցի, որ բացարձակապես չեզոք եմ հայերի հետ նրանց հակամարտության հարցում եւ նայում եմ չոր փաստերի դիրքերից, երբ հայերի նկատմամբ առավելություն ունենալով՝ պարտվել եք: Նշանակում է ինքներդ ձեզ չեք հարգում, բայց ձեր նկատմամբ հարգանք եք պահանջում օտարազգիների՞ կողմից: Եվ այդ ո՞վ է ում թերագնահատում: Դրանով բանավեճն ավարտվեց, եւ ես հայտնվեցի նրանց ցուցակում»:
Դատելով ամեն ինչից՝ Ալեքսանդր Լապշինն իսկապես «գերագնահատել» է Ադրբեջանի հատուկ ծառայությունների մտավոր ընդունակությունները, որոնք որոշել են անցնել ապօրինի գործողությունների սպառնալիքների: Բելառուսի իշխանությունների որոշման մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search