ՖԻԴԵ Օփեն մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին:
Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր. ՖԻԴԵ Օփեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրանտ Մելքումյանը, ով այս տուրից առաջ կիսում էր 2-3-րդ հորիզոնականները, պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Աբիջեթ Գուպտային: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ փոխվեց նաև մրցաշարի առաջատարը: Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը, 8-րդ տուրում պարտություն կրեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյից, ով էլ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:
Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը ` 5 միավոր