Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ վարչապետն ընդունել է «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամներին

ԼՂՀ Կառավարության շենքի դիմաց այսօր տեղի է ունեցել «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան:

ԼՂՀ վարչապետն ընդունել է «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամներին

ԼՂՀ վարչապետն ընդունել է «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամներին

ԼՂՀ Կառավարության շենքի դիմաց այսօր տեղի է ունեցել «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մոտ երկու տասնյակ մասնակիցներ եկել էին իրենց բողոքն արտահայտելու Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշմամբ հոկտեմբերի 1-ից մայրաքաղաքի երթուղային տրանսպորտի ուղեվարձը 30 դրամով թանկացնելու դեմ։

Ակցիայի մասնակիցների հետ նախ հանդիպել են ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը և կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Վահրամ Պողոսյանը, ովքեր առաջարկել են ներկաներին հինգ հոգով բարձրանալ ԼՂՀ վարչապետի մոտ ու ներկայացնել իրենց հուզող հարցերը։Ակցիայի մասնակիցները համաձայնվեցին հանդիպմանը՝ լրագրողների մասնակցության պայմանով:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ողջունելով ներկաներին, սկզբում առաջարկեց ակտիվիստներին ներկայացնել իրենց պահանջները:

Նախաձեռնող խմբի անդամ Բագրատ Օհանջանյանը նշեց, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, իրենց կարծիքով, հիմնավորված չէ, և կոչ արեց բեկանել քաղաքապետարանի որոշումը: Եթե նույնիսկ հիմնավորված է, Բ. Օհանջանյանի խոսքով, նախաձեռնող խմբի պահանջն է, որ  կառավարությունը սուբսիդավորի թանկացումը, որը տարվա կտրվածքով մոտ 100 մլն դրամ է կազմում:

Վարչապետը նախ նշեց, որ քաղաքապետարանի որոշումը ի պաշտոնե լիազորված չէ բեկանել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիներն անկախ են, և քաղաքապետը հաշվետու է միայն ավագանուն: Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացման չհիմնավորված լինելուն՝  Ա. Հարությունյանն ասաց, որ քաղաքային երթուղիները սպասարկող ընկերությունները վաղուց արդեն վնասով են աշխատում, և այդ մասին հաստատել են նաև անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից անցկացված ուսումնասիրությունները: «Հանրային տրանսպորտը միայն Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիները սպասարկող մեքենաները չեն, և եթե դուք կառավարությունից պահանջում եք սուբսիդավորել ուղեվարձի թանկացումը, ապա այդ դեպքում պետք է սուբսիդավորվեն ամբողջ ներհանրապետական երթուղիները, քանի որ արդար չէ պետական բյուջեից դոտացիա տրամադրել ազգաբնակչության մի հատվածին, իսկ մյուս հատվածին՝ ոչ»,- ասաց Ա. Հարությունյանը՝ որպես օրինակ նշելով բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի մասով կառավարության կողմից պարբերաբար իրականացված սուբսիդավորումները:

Ա. Հարությունյանը հավելեց նաև, որ կառավարությունը ևս քայլեր է ձեռնարկում բարձր գների դեմ՝ տարեցտարի բարձրացնելով աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները՝ այդ քաղաքականությամբ ինչ-որ տեղ ստիպելով նաև մասնավոր հատվածին, որ նրանք ևս աշխատավարձերի բարձացումներ կատարեն:

Նախաձեռնող խմբի անդամներից մեկի այն հարցին, թե հանրային տրանսպորտը սուբսիդավորվում է նաև եվրոպական առաջատար պետություններում, վարչապետը նշեց, որ սուբսիդավորման արտասահմանյան հայտնի փորձը հիմնականում թիրախային է, այսինքն՝  այն մասնակի կերպով վերաբերում է հասարակության առանձին խավերին, որը կարելի է կիրառել նաև Արցախի պարագայում, և մասնակիցներին խորհուրդ տվեց այս ուղղությամբ առաջարկներ ներկայացնել:

Այնուամենայնիվ նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ չնայած վարչապետի պարզաբանումներին, իրենք բավարարված չեն, քանի որ, միևնույն է, քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, և իրենք շարունակելու են իրենց բողոքի ակցիաները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search