Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող 217 օբյեկտ, այդ թվում գրոհայինների զինամթերքի պահեստներ։
Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում ոչնչացրել է ահաբեկիչների ավելի քան 200 օբյեկտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությունը Սիրիայի հյուսիսում շարունակվում է օգոստոսի 24-ից։
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման վարչությունը և թուրքական Կարմիր Մահիկը շարունակ մարդասիրական և այլ տեսակի օգնություն են մատակարարում Սիրիայի ազատ բանակին և խաղաղ բնակիչներին։