Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարը:
London Chess Classic. Վերջին տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով մրցեց հետնապահ Վեսելին Տոպալովի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում: Տուրի մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:
Արոնյանը 4 միավորով բաժանեց 7-9-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր հետ մնաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
London Chess Classic-ը Grand Chess Tour-2016-ի վերջին փուլն էր: Ուեսլի Սոն նվաճեց նաեւ այս շարքի հաղթողի կոչումը: Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը:
London Chess Classic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ)
Մայքլ Ադամս (Անգլիա)
Մրցաշարային դրությունը 9 տուրից հետո. Սո՝ 6 միավոր, Կարուանա՝ 5.5, Նակամուրա, Անանդ, Կրամնիկ՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Ադամս՝ 4-ական, Տոպալով՝ 2: