Երեք մարդ զոհվել և 47-ը վիրավոր է Էկվադորում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի հետևանքով:
Էկվադորում երկրաշարժից տուժածների թիվը հասնում է 50-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել է Էսմերալդեսի նահանգապետը:
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և վեց վիրավորի մասին:
Էսմերալդեսի իշխանությունները հաղորդում են, որ բոլոր զոհերի մոտ մահը վրա է հասել սրտի կաթվածից, որի պատճառը ստորգետնյա ցնցումներից վախն է եղել: Մնացածը վիրավորվել է շենքերի փլուզման հետևանքով: Ընդհանուր առմամբ փլուզվել է 10 տուն: Զբոսաշրջային Ատակամես քաղաքում ավիրվել է միանգամից տաս տուն: