ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չի բացառել, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահական արտահերթ ընտրություններին։
Պան Գի Մունը չի բացառել իր մասնակցությունը Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ 10-ամյա փորձը օգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ զոհաբերել ինձ, որպեսզի հասնեմ այդ նպատակին»,-ասել է նա Նյու Յորքում հարավկորեացի լրագորղների հետ հանդիպմանը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջնական որոշում կկայացնի, երբ լսի Հարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը։
Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո մտադիր է վերադառնալ Սեուլ, հաղորդում է TASS գործակալությունը։