Անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
«Մանչեստր Յունայթեդ»-ը շնորհավորել է Մխիթարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անգլիական թիմը շնորհավորել է հայ կիսապաշտպանին 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանում լավագույն ֆուտբոլիստ դառնալու առթիվ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: