Մոսկվան այսօրվա դրությամբ ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից։
Պուտին. Մոսկվան այսօրվա դրությամբ ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ ընդլայնված կազմով նիստի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ չի կարելի թուլանալ ոչ մի րոպե, թույլ տալ գոնե մի էական խոտան բանակի եւ նավատորմի արդիականացման հարցում։ Այդ դեպքում նա կարծում է, որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել՝ հաշվի առնելով իրադարձությունների աշխարհում փոփոխությունների արագ տեմպը։