Artsakhpress

Ռազմական

Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական շահերից

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր (ՀՀ), ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի առաջատար հրավիրված պրոֆեսոր, Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի առաջատար հրավիրված հետազոտող, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանը դեկտեմբերի 22-ին զեկուցում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստում:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական շահերից

Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական շահերից

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զեկուցման տեքստն ամբողջությամբ:

Հայաստանի հաշվեկշռված արտաքին քաղաքականությունը որպես Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության հաստատմանհարթակի ստեղծման ռազմավարական հնարավորություն

«Հարգելի պարոնայք Համանախագահներ,

Հարգելի գործընկերներ

Հայաստանը 1991 թ. անկախացման օրվանից իր անվտանգային քաղաքականութունը խարսխում է հաշվեկշռվածության, ինչպես հարևան պետությունների, այնպես էլ ուժի արտատարածաշրջանային կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ձգտման վրա: Տվյալ ընտրությունն արտացոլում է անկախ հայկական պետության՝ որպես Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 11-միլիոնանոց Հայության կայուն զարգացման և անվտանգության երաշխավորի արդյունավետ կենսագործունեության աշխարհառազմավարական իրողությունները և աշխարհաքաղաքական հրամայականները: Ընդսմին անհրաժեշտ է նշել տվյալ հաշվեկշռի պահպանման անփոփոխությունը՝ անկախ Հայաստանի դաշնակիցների ու գործընկերների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում ծագող բոլոր բարդություններից: Պատիվ ունեմ շեշտելու, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, որի հետ երկկողմ ձևաչափով անվտանգային հարաբերությունները Հայաստանը լրացնում է բազմակողմ ձևաչափով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, նրա և այլ պետությունների հետ ծավալվող ռազմավարական համագործակցությամբ:

Հայ-ռուսաստանյան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդի փուլը առանձնանում է մեծ դինամիկությամբ, ինչը պայմանավորված է միջպետական հարաբերությունների տվյալ ոլորտի նկատմամբ երկու եղբայրական պետությունների ղեկավարների առանձնակի ուշադրությամբ: Այս առումով խորհրդանշական իրադարձություն էր Գյումրիում 2013 թ. կայացած Հայ-ռուսաստանյան բիզնես-համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Համաժողովին նախորդեց նրանց այցելությունը 102-րդ ռուսաստանյան զորակայան՝ դրա ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության մեծացման խնդիրների քննարկմամբ:

Ըստ իս՝ Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստեղծման պարագայում այդ խնդիրների լուծումը զգալի կարևորություն ու հրատապություն է հաղորդում Գյումրիում հայ-ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի հայաստանյան ու ռուսաստանյան շահագրգիռ քննարկմանը: Ընդ որում, համալիրի տվյալ բազմապրոֆիլային մասշտաբը նպատակահարմար է հաշվարկել այնպես, որպեսզի նա, 102-րդ զորակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռաբար, դառնա Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների միջև գործարարական ռազմատեխնիկական համագործակցության ծավալման հարթակ՝ ապահովելով մուտք դեպի տվյալ պետություններում գտնվող զենքի շուկաներ, որոնք ՌԴ-ի համար ավանդական են: Միևնույն ժամանակ, Գյումրիում աշխատատեղերի բացումը կդառնար 102-րդ զորակայանի տեղաբաշխման քաղաքում ժողովրդագրական իրադրության բարելավման և ռուսաստանյան զորակայանի զինծառայողների հետ տեղի հայ բնակչության սոցիալական կապերի ամրապնդման գործոն:

Երեկ ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է Գյումրիում 102-րդ ռուսաստանյան զորակայանի արդիականացման առնչությամբ համատեղ հայ-ռուսաստանյան ձեռնարկության համակարգային ծավալման կարևորությունը[1]:

Որպես այդ պաշտպանական-արդյունաբերական նախագծի մեկնարկային փուլ նպատակահարմար է դիտարկել Շիրակի մարզում այնպիսի հայ-ռուսաստանյան ձեռնարկության ստեղծումը, որն զբաղվեր 102-րդ ռուսաստանյան զորակայանի սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորոգմամբ և սպասարկմամբ: Այս խնդիրների լուծումը կադրերով ապահովելու համար տրամաբանական կլիներ նախատեսել համատեղ հայ-ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկության ուժերով իր բազմապրոֆիլային տեխնիկական քոլեջի հիմնադրումը: Իսկ միջազգային իրավապայմանագրային հիմք կարող են դառնալ Հայաստանի Շիրակի մարզի և Ռուսաստանի ՈՒլյանովսկի ու Ռոստովի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը[2]: Ռազմավարական առումով այս կարևոր խնդրի լուծման գործում և ի կատարումն «Շիրակի մարզի և ՈՒլյանովսկի մարզի վարչակազմերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին 15.09.2009 թ.  համաձայնագրի»[3] առանձնակի դեր կարող է խաղալ ՈՒլյանովսկի մարզի զարգացած պաշտպանական-արդյունաբերական համալիրը, որի բաժնեմասը մարզի համախառն արտադրանքում կազմում է մոտ 80 %: Տարածաշրջանային նշանակության տվյալ ռազմաարդյունաբերական ձեռնարկության փուլային ծավալմանը Ռոստովի մարզի մասնակցության կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գյումրու զորակայանի գործունեությունը ղեկավարող Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությունը տեղաբաշխված է Ռոստովում:

Մեր կարծիքով՝ տարածաշրջանային համաժողովների օրակարգում ռազմատեխնիկական ու պաշտպանական-արդյունաբերական համագործակցության հեռանկարներին նվիրված հատուկ բաժնի ներառումը կարող է լուրջ խթան դառնալ երկու պետությունների տարածաշրջանների տնտեսական, ռազմատեխնիկական ու սոցիալական կայուն զարգացման համար: Դատելով Հայաստանի Հանրապետության նոր Կառավարության նորամուծական կողմնորոշումից՝ նա Գյումրիում բազմապրոֆիլային ռազմաարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում հայ-ռուսաստանյան համագործակցությունը կդարձնի իր ռազմավարական գերակայություններից մեկը:

Ինչպես վերը նշվել էր, Հայաստանը, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի նկատմամբ իր կողմնորոշումներում առաջնորդվելով հաշվեկշռի պահպանման ռազմավարական անվտանգային շահերով, ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ միաժամանակ արգասաբեր գործընկերություն է ծավալել նաև ուժի այնպիսի եվրաատլանտյան կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպական Միությունը: Հայաստանը 2005 թվականից արդյունավետ կերպով իրագործում է ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պաշտպանական-անվտանգային բարեփոխումների առաջմղմանը: Դրա հետ մեկտեղ մեր պետությունը Իրաքում, Կոսովոյում, իսկ այժմ նաև Աֆղանստանում, Լիբանանում ու Մալիում ձեռնարկված խաղաղապահական օպերացիաներին մասնակցության միջոցով մեծացնում է իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության համակարգում:

Այս համատեքստում Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի 25-ամյա ռազմավարական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Լինելով Հայաստանի Հանրապետության հիմնական դոնորներից մեկը՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է խաղում պետական կառավարման համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների իրագործմանը նպատակաուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում՝ ծանրակշիռ ներդրում կատարելով Հայաստանի Հանրապետության անկախ պետականության զարգացման ոլորտում: Հատկապես կարևոր է Ֆրանսիայի ընկերակցությամբ և՜ ԱՄՆ-ի, և՜ Ռուսաստանի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հարցում համաձայնության պահպանմանը:

Վերը ասվածի և վերջին տարիներին ռուս-ամերիկյան հարաբերություններին բնորոշ առճակատման հաշվառմամբ հարկ է նշել, որ այդ առճակատումը էապես սահմանափակում է հաշվեկշռված արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի ունեցած ռեսուրսները: Այս տեսակետից Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարական շահերից: Մենք համարում ենք, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության ու Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության բազմամյա հաշվեկշռվածությունը հնարավորություն է տալիս Հայաստանին դիտելու որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության զարգացման համար համընդունելի հարթակի:

Ռուսաստան­­–ԱՄՆ երկխոսության համար հարթակի ստեղծումը առանձնակի կարևորություն է ստանում ԱՄՆ-ի նորընտիր Նախագահի պաշտոնավարման մեկնարկից առաջ Մոսկվայի ու Վաշինգտոնի ռազմավարական գերակայությունների ճշգրտման շրջանում: Այս տեսակետից ռուս-ամերիկյան երկխոսության համար խորհրդարկումների և ազդակների փոխանակման հայկական գիտական հարթակը կարող է օգտագործված լինել ոչ միայն ընթացիկ երկկողմ հարաբերությունների, այլև համընդհանուր ու տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռազմավարական տրամաչափի հարցերի քննարկման նպատակով: Ռուս-ամերիկյան ռազմավարական երկխոսության ծավալման գործում Հայաստանի դերի տվյալ գնահատականի հաստատումն է պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից այնպիսի գիտափորձաքննական համաժողովների հաջող կազմակերպման փորձը, որոնց մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի, ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի և Պաշտպանական ազգային համալսարանի, բրիտանական Չաթեմ Հաուզի, Երուսաղեմի համալսարանի, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի և այլ հռչակավոր անվտանգային դպրոցների առաջատար ներկայացուցիչներ:

Միջազգային անվտանգության ռազմավարական պրոբլեմների գծով գիտափորձաքննական հարթակների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ստանձնած դերին աջակցության նկատմամբ մեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքի հաստատումն է նրա մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղարարական ռազմավարության ռազմավարական վերանայմանը՝ Երևանում մեր կողմից վերջերս կազմակերպված ռազմավարական համաժողովում այդ վերանայման արդյունքների քննարկմամբ: Գիտափորձաքննական մակարդակով տվյալ խաղաղապահական համագործակցության առաջմղման մեկնարկային հարթակ դարձավ 2015 թվականի Ռազմավարական ֆորումը, երբ Ռուսաստանին Ղրիմի վերամիավորումից հետո Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման փուլում մեզ հաջողվեց Երևանում մեկ սեղանի շուրջ հավաքել ինչպես Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ի այլ պետություններ, այնպես էլ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի այլ պետություններ ներկայացնող՝ անվտանգության գծով մասնագետների:

Թույլ տվեք վստահաբար նշել այն կարևորությունը, որն ունի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ազգային ու միջազգային անվտանգության պրոբլեմների գծով նրա գլխամասային պետական վերլուծական կենտրոնի՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը՝ հանդես գալու որպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ու գործընկեր ԱՄՆ-ի միջև խորհրդարկումների ու երկխոսությունների ծավալման գիտափորձաքննական հարթակ»:



[1] Տես «Возобновление войны станет серьезнейшей угрозой». Министр обороны Армении рассказал о сотрудничестве с Москвой и НАТО (https://lenta.ru/articles/2016/12/21/sargsyan/).

[2] Տես «Совместная пресс-конференция Президента Сержа Саргсяна и Президента РФ Владимира Путина по итогам переговоров» (http://www.president.am/ru/interviews-and-press-conferences/item/2013/12/02/President-Serzh-Sargsyan-press-conference-with-the-President-of-Russian-Federation/).

[3] Տես «Межрегиональное сотрудничество» (http://arm.rs.gov.ru/node/541).          


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search