Գերմանիայի ոստիկանությունը Դույսբուրգ քաղաքում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով երկու տղամարդու է ձերբակալել:
Գերմանիայում ահաբեկչություն են կանխել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ծնունդով Կոսովոյից երկու եղբայրներ հարձակում էին ծրագրում հյուսիսային Օբերհաուզեն քաղաքի առեւտրի կենտրոնում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ձերբակալության լուրը տարածվել է Բեռլինի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 24-ամյա Անիս Ամրիի որոնումների ֆոնին: Փախուստի մեջ գտնվող թունիսցու ընտանիքը նրան կոչ է արել հանձնվել իշխանություններին:
Ամրիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ամբողջ Եվրոպայում: Նրա մասին տեղեկության համար 100 հազար եվրոյի պարգեւ են նշանակել:
Ոստիկանությունը հաստատել է, որ Ամրիի մատնահետքերը հայտնաբերվել են բեռնատարի դռներին եւ խցիկում, որով նա դեկտեմբերի 19-ին մխրճվել էր տոնավաճառի այցելուների բազմության մեջ: Ահաբեկչության հետեւանքով 12 մարդ է զոհվել, շուրջ 50 տուժած կա: