Ավստրալիայի իրավապահները սուրբծննդյան տոնեին Մելբուռնում ահաբեկչությունների շարք ծրագրելու կասկածանքով 5 մարդու են ձերբակալել:
Ավստրալիայում տոնական օրերին հարձակումներ ծրագրող 5 մարդ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիկտորիա նահանգի ոստիկանության կոմիսար Գրեմ Էշթոնը:
Նրա խոսքով՝ կասկածյալները գործել են ԻՊ-ի տարածած գաղափարների ազդեցությամբ եւ հարձակումներ ծրագրել Flinders Street Station երկաթուղային կայարանում, քաղաքի կենտրոնական Դաշնության հրապարակում եւ Սուրբ Պողոսի մայր տաճարում:
Ձերբակալվածները 21-26 տարեկան են, նրանց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել: Նրանցից 4-ն Ավստրալիայից են, 5-րդը՝ ծննդով Եգիպտոսից, որը ե՛ւ եգիպտական, ե՛ւ ավստրալական անձնագիր ունի: