Թունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են դեկտեմբերի 19-ին Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, սպանվել Է Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում:
Բեռլինի ահաբեկչության կասկածյալն սպանվել է Միլանում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի հատուկ ծառայությունների աղբյուրների:
Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին պատրաստվում Է անցկացնել արտակարգ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: