Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց:
Անցած գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 350 կրակոց. կիրառել է «СВД» եւ «Իստիգլալ». ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊԲ-իցհայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը: