Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւ առաջադրելու համար:
Իսրայելը հետ է կանչում Սենեգալի եւ Նոր Զելանդիայի իր դեսպաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունը:
«Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ խորհրդակցությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱԳ նախարարությանը հանձնարարել է չեղարկել Սենեգալին օգնության բոլոր ծրագրերը: