Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցավակցել է Պուտինին Սև ծովում ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ: Երկու երկրի ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայում հրադադարի ռեժիմը ողջ երկրով տարածելու անհրաժեշտության մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում կապի մեջ է եղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: