Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Դևիդ Մոյեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումն ընդամենը վատ դրվագ էր վերջինիս կարիերայում:
Մոուրինյու. Այն մարզիչը ում պաշտոնանկ չեն արել, մարզիչ չէ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Չգիտեմ Մոյեսի խնդիրն ավելի բարդ էր քան իմը թե ոչ, բայց ես կարծում եմ, որ այն մարզիչը, ում չեն հեռացրել՝ մարզիչ չէ, կամ ուղղակի լավ մարզիչ չէ», - նշել է Մոուրինյուն: