Չինաստանի իշխանությունները պատրաստվում են արձակել Մարսի ուսումնասիրման համար նախատեսված սեփական արտադրության առաջին արբանյակը:
Չինաստանը 2020թ. իր առաջին արբանյակը կուղարկի Մարս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Չինաստանը մտադիր է 2020թ. դեպի Մարս արձակել իր առաջին արբանյակը՝ մոլորակի ուղեծրի վրա հետազոտություններ անելու նպատակով»,-նշվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում, ինչի մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ Չինաստանը մտադիր է ուսումնասիրել ոչ միայն Մարսի ուղեծրի վրա հետազոտությունների անցկացման, այլև՝ մոլորակի վրա վայրէջք կատարելու ու դրա մակերևույթն ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները:
Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակը զբաղվելու է նաև երկնաքարերի ու Յուպիտերի ուսումնասիրությամբ: