Անհասկանալի, անիմաստ ու մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր ճամարտակությունները:
Անհասկանալի, անիմաստ ու մերկապարանոց են ադրբեջանական կողմի ճամարտակությունները. Սենոր Հասրաթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդ ճամարտակությունները տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը:
«Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա եւ, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը, հասկանալի է: Հասկանալի է նաեւ մեկ զինվորի ճակատագիրն անհայտ լինելու մասին բավական ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը... Սակայն անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր այն ճամարտակությունները, որ տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը»,- գրել է Հասրաթյանը: