Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է։
Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 29-ի երկրորդ կեսին Դամասկոսի այն արվարձանից, որն ահաբեկիչներն են վերահսկում, արձակվել է ական, որն ընկել է Ռուսաստանի դեսպանատան տարածքում՝ հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Դրա պայթյունը աննշան նյութական վնաս է հասցրել։ Տուժածներ չկան։
Ռուսաստանի դեսպանատան վրա հերթական հարձակումն անթույլատրելի է ու արժանի է վճռական դատապարտման։ ՍԱՀ տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանն ուղղված ջանքերը խափանելու՝ ծայրահեղականների փորձերը պետք է դադարեցվեն»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։