Իրանն ավելի քան 20 արտասահմանյան ընկերությունների, այդ թվում` ռուսական «Գազպրոմին» թույլատրել է մասնակցել նավթագազային նախագծերի մրցույթներին:
Իրանը մի շարք արտասահմանյան ընկերությունների թույլատրել է մասակցել նավթագազային ոլորտի մրցույթներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Իրանի ազգային նավթային ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Թույլտվություն ստացած ընկերությունների թվում են ֆրանսիական Total, անգլո-հոլանդական Shell, իտալական Eni, Չինաստանի ազգային նավթագազային ընկերակցությունը, մալայզիական Petronas և այլ ընկերություններ:
Ինչպես տեղեկացնում է իրանական ընկերությունը, պայմանագրերն այսուհետ կնքվելու են նոր ձևաչափով։ Համատեղ ձեռնարկությունն աշխատելու է արտադրանքի բաշխման պայմանով: