Չորեքշաբթի 26.04.2017   02:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   5 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

4 հունվարի  23:02

Բաշար ալ-Ասադն ընդունել է Արամ Ա-ին. հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ

Այսօր՝ հունվարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Ա-ն երկրի ներքին քաղաքական, անվտանգության իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խախաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում:

Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայի տարածքում, Թուրքիայի ժխտողական եւ քայքայիչ դերակատարմանը: Արամ Ա-ն նաեւ շեշտել եւ հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով վերկանգնման գործընթաց կսկսվի բոլոր համայնքների, այդ թվում քրիստոնյա համայնքի եւ մասնավորապես` հայերի մասնակցությամբ։

Պաշտոնական հանդիպմանը Արամ Ա-ին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը, Սիրիայի խորհրդրանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ Ջորջ Շահինյանը, թեմի պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը եւ Ազգային վարչության ատենապետ Տիգրան Պետրոսյանը։

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am