Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա իբն Զայդ Ալ Նահայյանը կոչ է արել հունվարի 10-ի առավոտյան համընդհանուր աղոթք անել, որպեսզի երկարատև երաշտից հետո անձրև տեղա:
ԱՄԷ-ի նախագահն առաջարկել է անձրևի համար համընդհանուր աղոթք անել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է The National-ը, աղոթքն անցկացվելու է վաղ առավոտյան՝ երկրի բոլոր մզկիթներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ արաբ ֆերմերները բողոքում են ջրի սուր պակասից, ինչի պատճառով նրանք չեն կարողանում սերմեր տնկել ու զարգացնել հողագործությունը:
Հայտնի է, որ տեղի ֆերմերները ջրի պակասը կապում են գլոբալ տաքացման հետ: