ՈՒրբաթ 24.02.2017   23:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

10 հունվարի  12:07

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահը ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված հարցազրույցը կեղծիք է համարում

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը ադրբեջական լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցը կեղծիք է անվանել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Facebook-ի իր էջում Աշոտ Ավանեսյանը ադրբեջանական լրատվամիջոցներում իրեն վերագրվող հայտարարությունները հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է իբր ինձ հետ արված հարցազրույց, որտեղ նշվել են բացարձակ կեղծ դրույթներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա կեղծ հարցազրույց է, դա կեղտոտ սադրանք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը ցանկացած հայի համար եղել է, կա եւ կլինի բարձրագույն արժեք՝ անկախ նրա ծննդավայրից կամ բնակավայրից: Միայն նշված պայմանների ապահովման դեպքում է հնարավոր հակառակորդ կողմի հետ հետագա փոխզիջումների մասին խոսել: Շատ կուզենայի հասկանալ՝ ինչու եւ ում է անհրաժեշտ այդ կեղծ լրատվությունը, որի մասին ամենեւին տեղյակ չեմ»:

Կեղծ հարցազրույցը տարածել է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը, այնուհետեւ հարցազրույցը վերահրապարակել են ադրբեջանական այլ լրատվամիջոցներ, որը մեկ ավելորդ անգամ եւս հաստատում է Ադրբեջանի քարոզչամեքենայի «աշխատանքի» մեթոդները:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Այս թեմայով

    ... կարդացեք ավելին «հայաստան հիմնադրամ» թեմայով
    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք
    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am