ՈՒրբաթ 20.01.2017   18:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0° С
ՀԱՅ   |   РУС   |   ENG

10 հունվարի  12:39

Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները

Հունվարի 21-ին պարզ կդառնան Հայաստանի նոր չեմպիոնի և չեմպիոնուհու անունները։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունների բացումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Բուն մրցաշարը կմեկնարկի հունվարի 12-ին. ժամը 15։00-ին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կմրցեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց առաջնության մասնակիցները կլինեն Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։

Ըստ կանոնակարգի՝ հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում։

 

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am