Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն:
Մոուրինյուին հետաքրքրել է Բորուսիայի նախկին կիսապաշտպանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով ցանկանում է այդ տրանսֆերն իրականացնել արդեն ձմռանը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում Պերիշիչը խփել է 6 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: