Երեքշաբթի 25.04.2017   12:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   8 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  09:42

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Գերագույն հոգևոր խորհուրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հայ ժողովրդի, ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի անակնկալ մահվան կապակցությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Իրանի նախագահին, Իրանի ժողովրդին և Ռաֆսանջանիի ընտանիքի անդամներին՝ բարօրություն և խաղաղություն մաղթելով հարևան Իրանի ժողովրդին և իր զորակցությունը բերելով սգո այս ծանր օրերին:

 

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am