Կիպրոսին նվիրված միջազգային խորհրդաժողովը կշարունակվի աշխատանքային խմբի նիստից հետո, որը կկայանա հունվարի 18-ին:
Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը կշարունակվի հունվարի 18-ին աշխատանքային խմբի նիստից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքի մամուլի ծառայությունը:
«Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը, որը կայացել Է հունվարի 12-ին, հրապարակված հայտարարության համաձայն, կշարունակվի»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հունվարի 12-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջկիպրական բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են, որ քննարկումները կշարունակվեն: Մասնավորապես, հունվարի 18-ին կկայանա աշխատանքային խմբի նիստ՝ տեղակալների մակարդակով, որը կորոշի այն կոնկրետ հարցերն ու գործիքները որոնք անհրաժեշտ կլինի քննարկել: Խմբի աշխատանքի գնահատումից հետո Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը կշարունակվի քաղաքական մակարդակով: Զուգահեռաբար բանակցությունները կշարունակվեն համայնքների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: