Թուրքիայում դատարանն ընդունել է 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի գործով 8–րդ մեղադրական զեկույցը։
Թուրքիայում 71 զինվորականի հեղաշրջման փորձի համար ցմահ ազատազրկում է սպառնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազության կողմից պատրաստված 8–րդ մեղադրական զեկույցում հեղաշրջման փորձի գործով ծովային ուժերում ծառայող 71 զինվորականի համար ցմահ ազատազրկում է պահանջվում։
Նշենք, որ հիշյալ զինվորականների մեջ են նաեւ ծովակալներ։