Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող մարտական գործողություններին:
Սիրիայի ընդդիմությունը կպայքարի ԻՊ-ի դեմ. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ սիրիական իշխանությունները հրադադարի ռեժիմին միացած քաղաքներում պայմանավորվածություն են ձեռք բերել ԻՊ-ի գրոհայինների դեմ մարտական գործողություններին ըննդիմության ջոկատների մասնակցելու վերաբերյալ», - ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Ավելի վաղը հաղորդվում էր, որ սիրիական ընդդիմությունը նախատեսում է հանդիպում անցկացնել Մոսկվայում հունվարի վերջին: