Artsakhpress

Սպորտ

Նվիրված պետք է լինես, այլապես երկրպագուները կզգան դա.Մխիթարյան. DailyMail-ն անդրադարձել է հայ կիսապաշտպանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը DailyMail պարբերականի հետ զրույցում խոսել է «Լիվերպուլ»-ի հետ խաղի, Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինյոյի, «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու մասին:

Նվիրված պետք է լինես, այլապես երկրպագուները կզգան դա.Մխիթարյան. DailyMail-ն անդրադարձել է հայ կիսապաշտպանին

Նվիրված պետք է լինես, այլապես երկրպագուները կզգան դա.Մխիթարյան. DailyMail-ն անդրադարձել է հայ կիսապաշտպանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսելով «Մանչեսթեր սիթի» դեմ խաղի մասին՝ հայ կիսապաշտպանն ասել է. «Ես «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում վատ խաղացի: Ինձ պետք էր հասկանալ, թե որտեղ էի սխալվում, ինչ է պետք անել դրանից հետո: Ես Մոուրինյոյի հետ շատ էի խոսում, և նա ինձ վստահություն ներշնչեց»:

Հիշելով «Յունայթեդ»-ում առաջին օրերին ստացած վնասվածքի մասին` Մխիթարյանը առանձնացրել է, որ ինքը ոգևորված էր այն մտքից, որ խաղալու է ՄՅու-ի կազմում, դրա համար էլ չի ասել Մոուրինյոյին ոտքի ցավի մասին. «Հաջորդ անգամ ավելի զգույշ կլինեմ, հարկավոր չէ ռիսկի դիմել: Երբ առաջին անգամ «Օլդ Տրաֆորդ»-ում դուրս եկա փոխարինման, մի պահ փշաքաղվեցի»,-ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին և ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոնին, որպես համեմատություն Մխիթարյանը փաստում է. «Մոուրինյոն ընկերական է, բայց գուցե նաև խիստ: Նա կարող է լավագույնն ստանալ քեզնից: Գուցե նա չի գրկում իր ֆուտբոլիստներին, ինչպես Կլոպը, բայց դու զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար»:

He now admits he should have flagged up his injury at the time that hampered him at first

««Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կան տեխնիկապես շատ հարուստ ֆուտբոիստներ, բայց դու պետք է խաղաս ի սրտե: Խաղում ես ոչ թե քո, այլ ակումբի վեհությունը ցույց տալու համար: Նվիրված պետք է լինես, այլապես երկրպագուները կզգան դա»,- կարևորել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

Խոսելով «Լիվերպուլ»-ի հետ խաղի մասին՝ հայ ֆուտբոլիստը փաստել է, որ այն խաղ է 6 միավորի համար և ինքը կարող է օգնել թիմին:

Անգլիական պարբերականն անդրադարձել է նաև Հայաստանին` մեջբերելով մի քանի փաստեր: «Նոյյան տապանի և աշխարհի առաջնության աստղերի երկիր Հայաստան: Մխիթարյանի հայրենիքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և Իրանին: Անկախություն է ձեռք բերել 1991 թվականին: Ժամանակին այն իր տարածքի մեջ էր ընդգրկում Արարատ լեռը` Նոյյան տապանը հանգրվանած սարը»,- գրում է DailyMail-ը, որն «աշխարհի առաջնության աստղերի երկիր Հայաստան» գրելով՝ նկատի է ունեցել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամներ Յուրի Ջորկաեֆին և Ալեմ Բոգոսյանին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search