Հունվարի 17-ին՝ ժամը 09:00-12:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 12, 14, 16, Գր. Լուսավորիչ 16, Վ. Մամիկոնյան 17, 19, Զոր. Անդրանիկ 31 շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման աշխատանքների իրականացմամբ: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: