Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 17-ին կանցկացվեն չորրորդ տուրի պարտիաները:
Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը կխաղա Յան Նեպոմնյաշչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:
Tata Steel Chess-2017, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յի Վեյ (Չինաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)