Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ իր ելույթում նախատեսում է հայտարարել ապրանքների և ծառայությունների եվրոպական միասնական շուկայից դուրս գալու Լոնդոնի մտադրության մասին:
Լոնդոնը մտադիր է դուրս գալ եվրոպական միասնական շուկայից․ Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ այս դեպքում Լոնդոնը Եվրամիության հետ համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցությունները կսկսի «մաքուր էջից»՝ այս կերպ հրաժարվելով առևտրային դաշինքում «մասամբ դուրս գալու, մասամբ մնալու» գաղափարից։