ԱՄՆ դեսպանատան դիվանագետները բազմիցս մասնակցել են ռուսական ընդդիմության ցույցերին:
Լավրով. ԱՄՆ դեսպանատան դիվանագետները մասնակցել են ռուսական ընդդիմության ցույցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանք շրջում են Կալինինգրադի, Լենինգրադի, Մուրմանսկի, Վորոնեժի մարզերով: Նրանց բազմիցս նկատել են Նովոռոսիյսկում, Չեչնիայի հանրապետությունում, Դոնբասի սահմանի երկայնքով: Գրեթե ամենուր եղել են: Արդեն չեմ խոսում այն մասին, որ լրտեսությունից բացի՝ ԱՄՆ դեսպանատան դիվանագետներին բազմիցս տեսել են մեր ընդդիմության ցույցերի, հակակառավարական ակցիաների, չարտոնված ցույցերի մասնակիցների շարքերում, այդ թվում՝ զգեստափոխված: Ինքներդ եզրահանգումներ արեք»,- ասել է Լավրովը: