Հայ զինվորականների մասնակցության վերաբերյալ որոշումն ընդունվել Է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Հայ եւ վրացի զինվորականներից բացի, վարժանքներին մասնակցում են Լիտվայից եւ Ֆրանսիայից ժամանած զինծառայողներ՝ ընդամենը 14 մարդ:
Ձմեռային վարժանքները բաղկացած են երկու փուլից: Նախ, զինվորականները ցուցակային զենքից հրաձգության մարտավարությունը կբարելավեն Օրֆոլոյի զորափորձարանի լեռնային տեղանքում: Վարժանքների երկրորդ փուլը զինվորականների ուղեւորություն Է նախատեսում Գուդաուրի լեռնադահուկային առողջարան, որտեղ նրանց համար ծրագրված են դահուկավազք, ապաստարանի պատրաստում, ձնահյուսի հետեւանքով տուժած մարդկանց որոնումներ ու նրանց տարհանում: Դասընթացի ավարտից հետո զինծառայողները կստանան վկայականներ եւ կրծքանշաններ:
Սաչխերի ռազմական ուսուցման դպրոցը հիմնադրվել Է 2004 թվականին: 2010 թվականին, ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի որոշմամբ, դպրոցին տրվել Է ՆԱՏՕ-ի կրթության ու պատրաստության կենտրոնի կարգավիճակ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, հաղորդել Է Sputnik-ը: