ԼՂՀ Ազգային Ժողովում ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը:
ԼՂՀ Ազգային ժողովը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության բարեփոխումների նախագծին կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ 1: Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները:
Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը ձեռնպահ է քվեարկել:
Նիստը նախագահող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը արձանագրել է, որ ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է, և այն կներկայացվի Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի դնելու առաջարկով: