Ամերիկյան Microsoft կորպորացիան պատենտավորել է Surface շարքից սմարթֆոնի ճկվող էկրանը:
Microsoft-ը պատենտավորել է Surface շարքից սմարթֆոնի ճկվող էկրանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բջջային սարքը հնարավոր է օգտագործել որպես պլանշետ եւ սմարթֆոն:
Ըստ Oane-ի՝ Microsoft-ը զբաղվում է նոր տեխնոլոգիական սարքավորումների մշակմամբ: Այն արդեն պատենտավորել է նոր բազմաֆունկցիոնալ սարքը՝ ճկվող էկրանը, որով ընկերությունը ծրագրում է շուկայում մեծ հատված գրավել:
Համացանցում հայտնված առաջին լուսանկարներից դատելով՝ էկրանը բարակ է ու ճկվող, որը կարելի է սովորական գրքի նման ծալել:
Նշենք, որ նման մշակում ներկայացվել է նաեւ 2009 թվականին, որը երկու էլեկտրոնային էկրաններով սովորական գրքի տեսք ուներ: