ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է շուրջ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են վարչության գործունեությունը 1940-1990-ական թվականներին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 1940-1990թթ․ փաստաթղթերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գաղտնազերծված փաստաթղթերը, մասնավորապես տեղեկատվություն են պարունակում քաղաքականության և հետախուզական օպերացիաների վերաբերյալ։ Բացի այդ դրանք որոշ չափով լույս են սփռում վարչության գործունեության վրա Վիետնամում և Կորեայում պատերազմների, ինչպես նաև սառը պատերազմի տարիներին, հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Փաստաթղթերը հասանելի են գերատեսչության կայքում։։
Փաստաթղթերում առկա են նյութեր, որոնք վերաբերում են չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրությանը և «Աստղային դարպասներ» ԿՀՎ-ի ծրագրին, որի շրջանակներում ուսումնասիրվել են հոգեկան աշխարհի հավանական ունակությունները։
«Պատմական այս փաստաթղթերի հասանելիությունն արդեն սահմանափակված չէ աշխարհագրությամբ»,-հայտարարել է ԿՀՎ-ի տեղեկատվության բաժնի ղեկավար Ջոզեֆ Լամբերտը։
ԿՀՎ-ի մեկ այլ ներկայացուցիչ հայտարարել է, որ գաղտնազերծված նյութերը ամբողջական պատմություն են, որոնցում կա և՛ լավը, և՛ վատը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ նյութերի մեծ մասը որոշակի խմբագրման է ենթարկվել՝ տեղեկատվության աղբյուրներին պաշտպանելու նպատակով։