Միացյալ Նահանգները հրավիրված չէ Սիրիայի հարցով գումարվելիք հանդիպմանը,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ԱԳՆ. Միացյալ Նահանգները հրավիրված չէ Սիրիայի հարցով գումարվելիք հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշենք, որ հունվարի 23-ին Աստանայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ Սիրիայի հարցով տեղի կունենա եռակողմ հանդիպում:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Աստանայի հանդիպմանը Միացյալ Նահանգների մասնակցության հավանականությանը, մասնավորապես ասել է. «Մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը, Միացյալ Նահանգները հրավիրված չէ այդ հանդիպմանը», հայտնում է panorama.am-ը: