ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցում է ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբասիան Քուրցի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ռուսաստանի եւ Ավստրիայի ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, Սիրիայի խնդրի կարգավորումը, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Մերձդնեստրում, Եմենում եւ Լիբիայում տիրող իրավիճակը։