Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 18-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Անդրանիկ Մուսիկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: