Google–ի մասնագետները մտադիր են ստեղծել «ցանցից դուրս» ռեժիմում աշխատող որոնման ֆունկցիան։
Google–ի մասնագետները մտադիր են ստեղծել «ցանցից դուրս» ռեժիմում աշխատող որոնման ֆունկցիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգտատերը կկարողանա մուտքագրել իր որոնումը, բայց պատասխանը կստանա համացանցին միանալուց հետո միայն, հաղորդում է Oane–ն։
Google–ի մասնագետները ընկերությունը ակտիվորեն աշխատում է ամբողջ աշխարհում համացանցի օպտիմալացման ուղղությամբ։ Նոր ծառայությունը թույլ կտա բջջային սարքի օգտատիրոջը «ամրագրել» իր տեղը ամենատարբեր հարցերի պատասխաններին սպասողների հերթում։ Եվ համացանցին միանալուց հետո նոր ծառայությունը թույլ կտա օպերատիվ կերպով գտնել դրված խնդրի լուծումը։
Նոր ծառայությունը հատուկ մշակվել է Android համակարգի ամենաթարմ տարբերակի համար, եւ, ինչպես նշում են մասնագետները, հեռախոսի մարտկոցի աշխատանքի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու։