ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լորայի հետ ժամանել է Վաշինգթոնում Կապիտոլիումի բլուր, որտեղ ավելի ուշ կկայանա նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Ջորջ Բուշ կրտսերը կնոջ հետ ժամանել է Թրամփի երդմնակալության արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բուշերի ընտանիքը Կապիտոլիում է ժամանել լիմուզինով եւ թիկնապահներով։ Նախկին նախագահը դուրս է եկել մեքենայից եւ ժպիտով ողջունել ոստիկանին, հետո մոտեցել արարողության անցկացման վայրին, որտեղ նրան՝ որպես նախկին նախագահի պատվավոր տեղ էր հատկացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նշենք, որ 70-ամյա Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն է եղել՝ 2001-2009 թվականներին։