Քիչ առաջ Իսպանիայի մայրաքաղաքում ընթացող «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի տաղավարի առջև ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել:
Մադրիդում Արցախի տաղավարի առջև ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը, հղում անելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջին: «Ադրբեջանցիները կրկին իրենց կաղապարի մեջ են և շարունակում են զվարճացնել մեզ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում,- հեգնել է Շահվերդյանը և շարունակել, - շնորհակալ ենք կոլեգաներ, թե չէ մի տեսակ տխուր էր անցնում»:
Հիշեցնենք, որ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահադեսի այցելուների և մասնակիցների շրջանում: