Հունվարի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:
Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 210 կրակոց, այդ թվում ականանետից եւ հաստոցավոր նռնականետից. ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: