Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը:
Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հունվարի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայի դիվանագիտական մի աղբյուր:
Հունվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ կոնսուլտացիների երկրորդ օրն Է ընթանում պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական զինված ընդդիմության միջեւ:
«Մեր նախարարն այսօր հեռախոսային բանակցություններ Է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Աստանայում շարունակվող բանակցությունների շուրջ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: