Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 25-ին կանցկացվեն 10-րդ տուրի պարտիաները:
Tata Steel Chess. Լեւոն Արոնյանի մրցակիցը Ռիչարդ Ռապորտն է լինելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:
Tata Steel Chess-2017, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յի Վեյ (Չինաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)